Հայ գրոսմայստերները միջին արդյունք են գրանցել ԱՄՆ-ի առաջնությունում

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ գրավեց 4-րդ տեղը: 8,5 միավորով չեմպիոն դարձավ Հիկարու Նակամուրան:

Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ գրավեց 6-րդ տեղը: 7-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանեցին Աննա Զատոնսկիխը եւ Իրինա Կրաշը: Չեմպիոնուհու հարցը կորոշի նրանց լրացուցիչ մրցախաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում