Այսօրվանից շրջափակված Արցախում սննդամթերքը ձեռք կբերեն կտրոններով
Նմանատիպ
Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել այսօրվանից՝ հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։
Տեղեկացնում են նաև, որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա, որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։
«Ավելորդ քաշքշուկից, կուտակումներից խուսափելու համար, հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը՝ ցանկալի է, որպեսզի համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։
Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։
Հավաստիացնում ենք, որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին, ուստի խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա։
Ստորև ներկայացնում ենք մայրաքաղաքում և շրջաններում տրամադրվող ապրանքների ժամանակացույցը»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում