Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հերթական հանդիպումը կկայանա G5+1 բանակցություններից երկու օր առաջ

Նախապես ընդունված որոշման համաձայն՝ Իրանի և Ատոմային Էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) միջև հերթական բանակցությունները պետք է տեղի ունենային Իրանում: Այդ նպատակով այսօր Թեհրան է ժամանել ԱՄԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիա Ամանոն, տեղեկացնում է իրանական պաշտոնական «IRNA» գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ Ամանիոն բանակցություններ կվարի Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Աբբասսի Դավանիի, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սաիդ Ջալիլիի և ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:

Ըստ աղբյուրի՝ Ամանոն իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններ է վարելու երկկողմ համագործակցության վերաբերյալ:

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը դրական է գնահատել իր այցելությունն Իրան:

Իրանցի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ընդլայնված հանդիպումը կկայանա Իրան-G5+1 բանակցություններից երկու օր առաջ Բաղդադում և կվերաբերի Թեհրանի խաղաղ միջուկային ծրագրի հետ կապված խնդիրներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում