Genesis-ը հայտարարել է սնանկության մասին․ Bloomberg
Նմանատիպ
FTX-ի տապալումից հետո կրիպտոարժութային մեկ այլ խոշոր բորսա՝ Genesis-ը, սնանկության հայց է ներկայացրել:
Այս մասին տեղեկություն է հրապարակել Bloomberg գործակալությունը։
Նման որոշման պատճառ է դարձել ֆինանսական միջոցների հետկանչման վերաբերյալ մեծ թվով դիմումները։
Genesis-ը նախատեսում է դատական գործընթացն օգտագործել՝ փորձելու համար վաճառել ակտիվները կամ գումար հավաքել: Եթե դա Genesis-ին չհաջողվի, ապա պարտատերերը կդառնան վերակազմակերպված բիզնեսի սեփականատերը։
Ընկերությունը հայտարարել է, որ ունի 150 միլիոն դոլար կանխիկ գումար։ Դա նրան թույլ կտա շարունակել աշխատել՝ մշակելով պարտատերերի պարտքը մարելու ծրագիր։
Հունվարին Genesis-ն աշխատանքից ազատել է անձնակազմի մոտ 30 տոկոսին:
Genesis-ը համագործակցել է FTX-ի հետ՝ ներառյալ վարկեր տրամադրելով: Դեռ անցյած տարվա նոյեմբերին Genesis-ին կանխատեսել էին սնանկացում։ Իրացվելիության խնդիրները սկսվել են FTX-ի փլուզումից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում