1.1 C
Yerevan

Տրանսպորտային միջոցները 2023 թ. հունվարի 1-ից  ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ (տեսանյութ)

Նմանատիպ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի...

ՀՀ ԿԲ. դրամի փոխարժեք և ոսկու գին

Փետրվարի 6-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի...

Թուրքիան դադարեցրել է նավթի արտահանումը երկրաշարժերից հետո

Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի...

Տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023 թ. հունվարի 1-ից  ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Բացառություն են կազմում՝ դեռևս  2020թ.-ի տարեսկզբին ներմուծված 339-ը տրանսպորտային միջոցները, որոնց հայտարարագրումը թույլատրվել է իրականացնել ԵՏՀ խորհրդի որոշումներով, և այդ մեքենաները մաքսազերծվեցին 2019թ.-ի՝ ավելի ցածր դրույքաչափերով: Նշված 339-ը տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025 թ. ապրիլի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում:

ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ չունեցող 339-ը տրանսպորտային միջոցների ցանկը զետեղված է ՊԵԿ պաշտոնական կայքում: Հետևաբար, ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՀՀ ՊԵԿ դիմում գրելու և համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա։ Անհրաժեշտ է պարզապես ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը ցանկում։ Եթե տվյալ տրանսպորտային միջոցը չկա ցանկում, ապա  այն ավտոմատ ձեռք է բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ պաշտոնական գրություններով տեղեկացվել են նաև ԵԱՏՄ գործընկեր կառույցներին. բոլոր գործընթացները համապատասխանում են ԵԱՏՄ օրենսդրությանը:

Պետական եկամուտների կոմիտե

spot_imgspot_img