Թենիսիստ Կարեն Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին Ավստրալիայի բաց առաջնությունում

Թենիսիստ Կարեն Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին Ավստրալիայի բաց առաջնությունում

Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ տուրում հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։

Հանդիպումն ավարտվել է աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովի օգտին 6:3, 6:4, 3:6, 7:6 (11:9) հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրել են 3 ու կես ժամ։ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ տուրում Խաչանովը կխաղա ճապոնացի Յոսիհիտո Նիշյոկիի հետ։

Խաղավարտից հետո հայազգի թենիսիստն Արցախին աջակցության ժեստ է արել՝ մոտենալով տեսախցիկին և նրա վրա գրելով՝ «Artsakh, stay strong!!!» («Ուժեղ մնա, Արցախ»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում