Սկանդալ Ա Սերիայում. «Յուվենտուսից» հանվել է 15 միավոր

Սկանդալ Ա Սերիայում. «Յուվենտուսից» հանվել է 15 միավոր

Իտալիայի դատարանը որոշել է ֆինանսական խարդախությունների համար պատժել Թուրինի «Յուվենտուսին»` Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում նրա վաստակած միավորներից հանելով 15 բալ։

Իտալական ակումբը մրցաշարային աղյուսակում այժմ 10-րդն է: Մինչև այս թուրինցիները 37 միավորով երրորդն էին:

Այս ամենից բացի որակազրկվել են ակումբի նախկին նախագահ Անդրեա Անիելին և նախկին գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն։

Ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվում են Ա Սերիայի մի քանի թիմեր ևս՝ «Սամպդորիան», «Էմպոլին», «Ջենոան», «Պարման»:

Ա Սերիայի առաջիկա տոււրում թուրինյան թիմը կմրցի «Ատալանտայի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում