Հունվարի 25-ին կնշվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-ամյակը
Նմանատիպ
Լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 17 ամյակը։
Հոբելյանի առթիվ հունվարի 25-ին՝ ժամը 19։00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ դասական երաժշտության համերգով միասին նշելու նվագախմբի 17-ամյակը։
Երեկոն կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Կհնչեն Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Թիվ 4 սիմֆոնիան։ Որպես մենակատար՝ հանդես կգա դաշնակահար Միրոսլավ Կուլտիշևը։ Վերջինս երաժշտական ամենամեծ նախագծերից մեկի՝ Classical Piano միջազգային մրցույթի 2021թ. հաղթողն է, ով, ի դեպ, Դուբայում կայացած Classical Piano մրցույթի հաղթող է դարձել՝ երրորդ և չորրորդ փուլերում՝ ելույթ ունենալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում