Ինչպես կառավարել Apple Watch-ը՝ առանց էկրանին դիպչելու 

Ինչպես կառավարել Apple Watch-ը՝ առանց էկրանին դիպչելու 

Քիչ օգտատերեր գիտեն, որ Apple Watch-ում կա հատուկ գործառույթ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար։ Խելացի ժամացույցը կարելի է կառավարել ժեստերով, առանց էկրանին դիպչելու։  Գործառույթը աշխատում է Apple Watch 4 և ավելի բարձր մոդելների վրա։  

Ինչպես ակտիվացնել գործառույթը.

1. Մուտք ենք գործում «Setting» և բացում ենք «Accessibility» բաժինը 

2. Միացնում ենք «AssistiveTouch» — և գործառույթը միացնում ենք «on» ռեժիմով

3. Կարելի է ընտրել ժեստերի տեսակներ

  • Անցում հաջորդ գործողության համար հարկավոր է միացնել ցուցամատը բութ մատին
  •  Հետ վերադարձ դեպի նախորդ գործողության համար հարկավոր է երկու անգամ  ցուցամատը արագ միացնել բութ մատին
  • Մենյուն բացելու համար հարկավոր է  երկու անգամ ձեռքը արագ բռունցք անել և բացել
  • Մենյուից որևէ բան սեղմելու համար՝ ձեռքը բռունցք ենք անում

Խելացի ժամացույցում անփոխարինելի է նաև «Siri» ձայնային օգնականը։ Կարող եք խնդրել «Siri»-ին ինչ-որ բան գտնել ինտերնետում, որևէ մեկին գրել կամ զանգել՝ կրկին առանց ժամացույցին դիպչելու։ 

Գործողությունները արագ հնարավոր է սովորել՝ ժեստերով կառավարման գործառույթը մեկ անգամ օգտագործելուց հետո։

Բոլոր հրահանգների ցանկը և կարգավորումները կան Apple-ի պաշտոնական կայքում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում