Ր.Հովհաննիսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են հետընտրական Հայաստանին վերաբերող հարցեր

Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին:

Ինչպես տեղեկացնում են «Ժառանգության» մամլո ծառայությունից, քննարկվեցին հետընտրական Հայաստանին, հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Զրուցակիցներն ընդգծեցին ազատ եւ արդար ընտրությունների հույժ կարեւորությունը եւ դրանց ապահովման հեռանկարում՝ երիտասարդության ու քաղաքացիական ողջ հասարակության մասնակցության անհրաժեշտությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում