Ադրբեջանում Իրանի դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների
22/05/2012 10:29
Նմանատիպ
Իրանը հետ է կանչել Ադրբեջանում իր երկրի դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամիին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, դեսպանին հետ կանչելու հիմնական պատճառն այն է, որ Բաքվում վիրավորել են Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին: Ենթադրվում է, որ դեսպանը հայրենիք է վերադարձել «խորհրդակցությունների համար»:
Նշվում է, որ տեղեկությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ:
Նշենք, որ Բաքվում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց անցյալ շաբաթ տեղի են ունեցել մի շարք բողոքի ակցիաներ՝ ուղղված «Իրանի հակաադրբեջանական քաղաքականության դեմ»: Այդ ակցիաների ժամանակ վիրավորանքներ են հնչել Իրանի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ իշխանությունների հասցեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում