Վենգեր. Եթե ամեն ինչ լավ լինի՝ Ուիլշերը կմասնակցի Աշխարհի առաջնությանը
08/03/2014 12:00

Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գնահատել է կիսապաշտպան Ջեք Ուիլշերի՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը։
-Եթե ամեն ինչ կարգին լինի, ապա Աշխարհի առաջնությունը կարող է գերազանց դասավորվել Ուիլշերի համար։
Մինչ մրցաշրջանի ավարտը դեռ 11 շաբաթ կա, իսկ հետո՝ ևս երեք շաբաթ մինչ Աշխարհի առաջնության մեկնարկը։
14 շաբաթ։ Ամեն ինչ հրաշալի կլինի։ Ֆուտբոլիստների համար շատ կարևոր է Աշխարհի առաջնությանը մասնակցելը, այդ պատճառով ես ամեն ջանք կգործադրեմ, որ նա կարողանա մեկնել Բրազիլիա,-ասել է Վենգերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում