Խաղաղապահներ շարունակում են բանակցությունները․ ՌԴ ՊՆ

Խաղաղապահներ շարունակում են բանակցությունները․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու բանակցային գործընթացը, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել 3 երթուղիներով։

Գորիս-Ստեփանակերտ երթուղին ուղեկցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեկ ավտոշարասյուն՝ մարդասիրական բեռներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում