Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Լաչինի հարցով գալիս է Երևան

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Լաչինի հարցով գալիս է Երևան

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ վերադառնում է Երևան:

Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում։

«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների համար։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջընթացի ուղիները գտնելու համար: ԵՄ-ի նպատակը մնում է համապարփակ հայ-ադրբեջանական կարգավորումը», – գրել է Կլաարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում