Amazon-ը Հնդկաստանում գործարկել է սեփական օդային բեռնափոխադրումների ծառայություն
Նմանատիպ
Amazon-ը Հնդկաստանում այսօր գործարկել է հատուկ օդային բեռնափոխադրումների ծառայություն՝ Amazon Air-ը:
ԱՄՆ-ից ու Եվրոպայից հետո Հնդկաստանը երրորդ շուկան է, որտեղ գործում է Amazon-ի սեփական օդային բեռնափոխադրումների ծառայությունը:
Բիզնես ենթակառուցվածքների զարգացման նպատակով Հնդկաստանում Amazon-ը ներդրումներ է կատարել նաև հնդկական Quikjet բեռնափոխադրող ընկերությունում՝ բացառապես Amazon-ի համար Հնդկաստանի չորս խոշոր քաղաքներ ծանրոցներ և փաթեթներ փոխադրելու նպատակով:
Այս պահին Quikjet-ն Amazon-ի համար շահագործում է մեկ ինքնաթիռ, իսկ երեքշաբթի օրվանից կսկսի իր երկրորդ ինքնաթիռի շահագործումը: Quikjet-ում ներդրման մասին լուրը հաստատել է Amazon Global Air-ի փոխնախագահ Սառա Ռոադսը՝ հրաժարվելով նշել ներդրումների ընդհանուր չափը:
Հնդկական շուկայում Amazon Air-ի թողարկումը ընկերությանը հնարավորություն կտա կրճատել ծախսերը, վերահսկել թռիչքների ժամանակացույցը, ինչպես նաև նվազեցնել առաքման ժամկետները մինչև 2 օր:
Amazon-ը ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող խոշորագույն ընկերություն է, ԱՄՆ-ում ոլորտի ամենախոշոր կազմակերպությունն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում