Amazon-ը Հնդկաստանում գործարկել է սեփական օդային բեռնափոխադրումների ծառայություն

Amazon-ը Հնդկաստանում գործարկել է սեփական օդային բեռնափոխադրումների ծառայություն

Amazon-ը Հնդկաստանում այսօր գործարկել է հատուկ օդային բեռնափոխադրումների ծառայություն՝ Amazon Air-ը:

ԱՄՆ-ից ու Եվրոպայից հետո Հնդկաստանը երրորդ շուկան է, որտեղ գործում է Amazon-ի սեփական օդային բեռնափոխադրումների ծառայությունը:

Բիզնես ենթակառուցվածքների զարգացման նպատակով Հնդկաստանում Amazon-ը ներդրումներ է կատարել նաև հնդկական Quikjet բեռնափոխադրող ընկերությունում՝ բացառապես Amazon-ի համար Հնդկաստանի չորս խոշոր քաղաքներ ծանրոցներ և փաթեթներ փոխադրելու նպատակով:  

Այս պահին Quikjet-ն Amazon-ի համար շահագործում է մեկ ինքնաթիռ, իսկ երեքշաբթի օրվանից կսկսի իր երկրորդ ինքնաթիռի շահագործումը: Quikjet-ում ներդրման մասին լուրը հաստատել է  Amazon Global Air-ի փոխնախագահ Սառա Ռոադսը՝ հրաժարվելով նշել ներդրումների ընդհանուր չափը:

Հնդկական շուկայում Amazon Air-ի թողարկումը ընկերությանը  հնարավորություն կտա կրճատել ծախսերը, վերահսկել թռիչքների ժամանակացույցը, ինչպես նաև նվազեցնել առաքման ժամկետները մինչև 2 օր:

Amazon-ը ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող խոշորագույն ընկերություն է, ԱՄՆ-ում ոլորտի ամենախոշոր կազմակերպությունն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում