ԵՄ-ն ընդունեց Իրանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը

ԵՄ-ն ընդունեց Իրանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը

Հունվարի 23-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ համաձայնեցվել է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։

Այս մասին հաղորդվում է ԵՄ-ի Խորհրդում Շվեդիայի նախագահության Twitter-ի պաշտոնական էջում։

Գրառման մեջ չի նշվում, թե կոնկրետ ում վրա են ազդելու սահմանափակումները, սակայն նշվում է, որ դրանք կազդեն «ճնշումներ իրականացնողների վրա»։

«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրանի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի դաժան և անհամաչափ կիրառումը»,- ընդգծվում է միկրոբլոգում։

Մինչդեռ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը Twitter-ի իր էջում գրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հետևել է իր հրավերին և մասնակցել Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։ Քննարկման թեմաներից մեկը իրանական միջուկային ծրագիրն է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում