550 միջազգային ընկերություն շարունակում է աշխատել Ռուսաստանում․ հետազոտություն
Նմանատիպ
Եյլի համալսարանի ուսումնասիրությունը պարզել է, որ չնայած Ռուսաստանի դեմ գործադրվող լայնածավալ տնտեսական պատժամիջոցներին և սահմանափակումներին՝ ավելի քան 550 միջազգային ընկերություններ, որոնցից շատերը Եվրոպական, դեռևս փոքր կամ մեծ չափով գործունեություն են ծավալում Ռուսաստանում։
Դրանցից 223 ընկերություններ շարունակում են աշխատել Ռուսաստանում այնպես, ինչպես արել են դա մինչև ուկրաինական պատերազմի սկսվելը․ դրանց թվում են իտալական «Boggi», «Benetton», «Calzedonia», Ֆրանսիական «Clarins», «Etam», «Lacoste», Գերմանական «Siemens Healthineers», «B. Braun» և հոլանդական «Philips» ընկերությունները.
Ռուսաստանում նախկինի պես շարունակում են հանգիստ աշխատել նաև որոշ հայտնի ամերիկյան ընկերություններ, ինչպիսիք են «Tom Ford»-ը, «Tupperware»-ը և «TGI Friday’s»-ը։
Չինական բիզնեսի հսկաները ևս չեն հեռացել Ռուսաստանից․ «Alibaba»-ն, «Tencent»-ը և «ZTE»-ն շարունակում են իրենց բնականոն գործունեությունը, իսկ միջազգային այնպիսի խոշոր ավիափոխադրողներ, ինչպիսիք են «Emirates Airlines»-ը, «Egyptair»-ը, «Qatar Airways»-ը և «Turkish Airlines»-ը, շարունակում են կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստան։
Ընդհանուր առմամբ, Յեյլի տվյալների բազայում ներկայացված են 1389 ընկերություններ ամբողջ աշխարհից՝ որոնք այս պահին կա՛մ ամբողջ ծավալով, կա՛մ որոշ սահմանափակումներով շարունակում են իրենց բիզնես գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունան տարածքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում