Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկման օրակարգում է
23/01/2023 18:01
Նմանատիպ
Այսօր Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաև «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների լուծման» հարցը։
Բացի այդ, նստաշրջանի առաջին օրը կքննարկվեն նաև «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի իրավական և մարդու իրավունքների ասպեկտները», «Պրիշտինայի և Բելգրադի միջև վերջին լարվածությունը»:
Նստաշրջանի առաջին օրը մասնակիցները կառույցի նախագահի պաշտոնում վերընտրել են Թայնի Կոքսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում