ՀՀ ԱԱԾ և ԱՄՆ ՊՆ միջև որոշ ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Նմանատիպ
Մայիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը ԱԳՆ-ում ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության միջև սահմանային անվտանգության ոլորտում օժանդակության և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ» իրականացման համաձայնագիրը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, համաձայնագիրը նպատակ է հետապնդում կանոնակարգելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության հետաքրքրությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքով զանգվածային ոչնչացման զենքի և հարակից տեխնոլոգիաների և նյութերի անօրինական փոխանցումն ու փոխադրումը կանխելու, կասեցնելու, բացահայտելու ու արգելելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող պարագաների, սարքավորումների, գործիքների մատակարարման, զանգվածային ոչնչացման զենքի բացահայտման և առգրավման դեպքերի կապակցությամբ տեղեկատվության փոխանակման, տեխնիկական մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև տեխնիկական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ նշանակելու ու նրանց գործունեության հետ կապված հարաբերություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում