Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ

Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցեց ԱՄՆ-ն ներկայացրող, աշխարհի 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդայի հետ: Երկու սեթերից հետո Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից: Խաչանովը հաղթում էր երկու սեթերից հետո` 7:6, 6:3 հաշվով:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում