Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ

Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիկայում նախատեսում է պատասխան պատժամիջոցներ սահմանել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դեմ։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։

«Եվրամիության և Մեծ Բրիտանիայի գործողությունները վկայում են Իրանի իրողությունները հարկ եղած ձևով հասկանալու նրանց մտավոր անկարողության, ինչպես նաև Իսլամական Հանրապետության իշխանությունների հետ գործ ունենալու նրանց անիրազեկության մասինե, – ասել է Քանաանին:

Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի օրենսդիրների, դատական, ռազմական, իրավապահ և մշակութային ոլորտի պաշտոնյաների նկատմամբ վերջին պատժամիջոցները Քանաանին որակել է որպես ,եվրոպական երկրների հուսահատության, հիասթափության և վրդովմունքի նշան, որի պատճառն այն է, որ նրանց ձախողվել է անկայունություն առաջացնել Իրանում՝ չնայած մի շարք փորձերինե:

Դիվանագետը նշել է, որ Իրանը համարժեք պատասխան կտա և շուտով կհայտարարի նոր պատժամիջոցների ցանկը «Եվրամիությունում և Բրիտանիայում մարդու իրավունքները խախտողների և ահաբեկչություն քարոզողների դեմ»:

Նշենք, որ երեկ՝ հունվարի 23-ին ԵՄ-ն հրապարակել է Իրանի դեմ անհատական պատժամիջոցների 4-րդ փաթեթը՝ ներառելով 18 ֆիզիկական անձանց և 19 կազմակերպությունների, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են եղել Իրանում բողոքի ցույցերը ճնշելու գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում