SpoonTEK-ի տեխնո-գդալը սնունդը դարձնում է ավելի համեղ
Նմանատիպ
Ամերիկյան SpoonTEK ստարտափը ներկայացրել է գդալ, որի մեջ ներկառուցված է փոքր հզորության էլեկտրաշոկեր։ Այն անվտանգ է և, ինչպես պնդում է արտադրողը, կարող է օգտագործվել սննդի համը բարելավելու համար: Գդալի օգտագործումը նվազեցնում է աղի, նատրիում գլուտամատի և այլ համեմունքների օգտագործումը, որոնք համարվում են վտանգավոր առողջության համար:
SpoonTEK գդալն ունի երկու էլեկտրոդ՝ գդալիկի և բռնակի մեջ, էներգիայի աղբյուր և լույս: Սնունդը շփվում է մեկ էլեկտրոդի հետ, մարդու ձեռքը մյուսի, և երբ գդալը բերանում է, էլեկտրոդների միջև տեղի է ունենում միացում և լեզվի միջով անցնում է թեթև հոսանք։
Արտադրողները վստահեցնում են, որ համային ռեցեպտորների խթանումը էլեկտրականությամբ ստեղծում է սննդի հարուստ համի պատրանք: Տարբեր համեմունքների ակտիվ քիմիական նյութերը գրգռում են լեզվի զգայուն բջիջները, ինչը մեր ուղեղը մեկնաբանում է որպես «համ», խելացի գդալը ևս աշխատում է այս մեխանիզմով։ Այս տեխնոլոգիան արդեն կիրառվում է կոկտեյլների համար նախատեսված հատուկ բաժակներում և ձողիկներում։
SpoonTEK-ի գդալն աշխատում է միայն բարձր խոնավության պարունակությամբ սննդի հետ՝ ապուրներ, յոգուրտներ, պաղպաղակ: Այն հակացուցված է բերանում պիրսինգ ունեցող մարդկանց։ Spoontek-ի արժեքը $29 է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում