Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց հայի արյուն ունեմ. Խաչանով
24/01/2023 15:20
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության հանդիպումների ժամանակ ուշադրություն գրավող իր քայլը. Խաչանովը խաղի ավարտին մոտենում է տեսախցիկին ու վերջինիս վրա «Artsakh strong» գրառում կատարում:
«Ես բազմիցս ասել եմ, որ հարգում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հայի արյուն ունեմ։ Ես ուզում էի ինչ-որ կերպ աջակցել, հավատ և ուժ տալ»,- նշել է Խաչանովը:
Ավստրալիայի բաց առաջնությունում Խաչանովը կիսեզրափակչում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում