ՀՀԿ գրասենյակի տանիքը բռնկվել է. Հրշեջների արհեստավարժության շնորհիվ կրակն արագ մեկուսացվել է (տեսանյութ)
22/05/2012 21:00
Նմանատիպ
Այսօր երեկոյանՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարարական ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մելիք–Ադամյան փողոցի վրա գտնվող «Հայաստանի հանրապետական կուսակցության» կենտրոնական գրասենյակի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ և կարճ ժամանակ անց հրդեհը հաջողվել է մարել:
Լրագրողների հետ զրույցում ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանը հայտնել է, որ հրշեջների արհեստավարժության շնորհիվ հնարավոր եղավ կրակն արագորեն տեղայնացնել և մարել: Վնասվել է հիմնականում տանիքը:
Մեկնաբանելով հրդեհի բռնկման հնարավոր պատճառները՝ Վ.Գաբրիելյանը նշել է, որ հնարավոր է՝ բռնկումը տեղի ունեցած լինի շենքի դրսից: Նա նաև հերքել է պայթյունի վարկածը.«Պատճառները դեռ պետք է ուսումնասիրվեն»:
Դեպքի վայրում են գտնվում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը և այլ կուսակցականներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում