Կրակատաու հրաբուխն արթնանում է
Նմանատիպ
Ինդոնեզական Antara լրատվական գործակալությունը հայտնել է Անակ-Կրակատու հրաբխի ժայթքման մասին․
Հրաբուխը գտնվում է Սունդա նեղուցում՝ Ճավա և Սումատրա կղզիների միջև։ Հունվարի 24-ին հրաբխի արտանետված մոխրի սյունը հասել է երկու կիլոմետր բարձրության և տարածվել նեղուցի վրա։
Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ գործակալությունը նշում է, որ իշխանությունները թույլ չեն տալիս բնակիչներին 5 կիլոմետրից ավելի մոտենալ տարերքի վայրին՝ արտակարգ պատահարներից խուսափելու համար։
Ինդոնեզական հատուկ ծառայությունները հրաբխին տվել են վտանգավորության 3-րդ աստիճան (ամենաբարձր 4-ից)։
Հետաքրքիր փաստեր հրաբխի մասին
«Անակ-Կրակատու» անվանումը թարգմանաբար նշանակում է «Կրակատաուի երեխա»։ 140 տարի առաջ՝ 1883թ-ին, ժայթքումի հետևանքով Կրակատաուն փլուզվել է և անցել ջրի տակ, հետագայում այդ տարածքում առաջացած նոր հրաբխային լեռը սկսել են անվանել «Անակ-Կրակատու»։
Կրակատաուն համարվում է երկրագնդի ամենաակտիվ և միաժամանակ ամենավտանգավոր հրաբուխներից մեկը։ 535թ-ին հրաբխի ժայթքումը կատաստրոֆիկ հետևանքներ է ունեցել ամբողջ մոլորակի կլիմայի վրա․ տարբեր գնահատականների համաձայն՝ այդ ժամանակ մթնոլորտ արտանետված հրաբխային մոխրի հսկայական քանակի պատճառով Եվրասիայում կլիման կտրուկ ցրտել է, ինչը հանգեցրել է վաղ միջնադարում ժողովուրդների մեծ գաղթին Եվրասիայի տափաստաններից դեպի Եվրոպա։
1883թ-ի ժայթքման ուժնությունը 10 հազար անգամ գերազանցել է Հերոսիմայի վրա նետված ատոմային ռումբի պայթյունի հզորությանը։ Պայթյունի հետևանքով 2000 մետր բարձրությամբ Կրակատաու լեռն ամբողջությամբ փլուզվել է, ոչնչացել է հարակից 165 բնակավայր, զոհվել է առնվազն 36 հազար մարդ։
Անակ Կարակատու կոչվող նոր հրաբուխը վերջին անգամ ժայթքել է 2018 թվականին և խլել 429 մարդու կյանք։
Կրակատաուն համարվում է սուպերհրաբուխ, որին սեյսմոլոգները շնորհել են վտանգավորության խիստ բարձր աստիճան։ Նրա մասշտաբային ժայթքումը կարող է էական հետևանքներ առաջացնել ամբողջ մոլորակի կլիմայի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում