Խոշոր բիզնեսը մեծածավալ կրճատումներ է սկսել
Նմանատիպ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում խոշոր բիզնեսն արագացրել է կրճատումների տեմպերը՝ ռեցեսիայի վախի պատճառով։
2023 թվականի առաջին երեք շաբաթների ընթացքում ամերիկյան կորպորացիաները աշխատանքից ազատել են շուրջ 60.000 մարդու։ Աշխատակիցների կրճատումները
ընդգրկում են բոլոր ոլորտները՝ տեխնոլոգիական ընկերություններից մինչև բանկեր:
Միայն Google ընկերությունը 2023 թվականի հունվարին աշխատանքից հեռացրել է շուրջ 12.000 աշխատակցի, որը կազմում է ամբողջ թիմի 6%-ը։
Գրեթե միաժամանակ հայտնի է դարձել, որ Microsoft-ը պլանավորում է կրճատել իր աշխատակիցների 5%-ին՝ շուրջ 10.000 մարդու։
Իսկ ահա տեխնոլոգիական մեկ այլ ընկերություն՝ Salesforce-ը, հայտարարել է 7900 աշխատակցի աշխատանքից հեռացնելու մասին:
Ստեղծված ճգնաժամի խորությունն ամբողջությամբ պակերացնելու համար բավական է նշել, որ ԱՄՆ-ում բիզնեսներն ամբողջ 2022 թվականի ընթացքում աշխատանքից հեռացրել են շուրջ 125 հազար մարդու, իսկ միայն 2023-ի հունվարին «լրացվել» է այս ցուցանիշի գրեթե 50%-ը:
Զանգվածային կրճատումների ընդհանուր պատճառը մեկնաբանել է Google-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայը։ Նա հիշեցրել է վերջին երկու տարվա ընթացքում բիզնեսի արագ աճի մասին, որը ենթադրում էր աշխատողների քանակի ավելացում՝ զարգացման տեմպերը պահպանելու համար։ «Բայց մենք աշխատակիցներ ենք ընդունել այլ տնտեսական իրականության համար, քան այն, ինչին այսօր բախվում ենք», – խոստովանել է Պիչայը:
Նշենք, որ 2022-ի 125000 աշխատակցից 47412-ը կրճատվել է միայն 2022 թվականի նոյեմբերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում