ՊՆ-ում հանդիպում է կայացել ՌԴ պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ

ՌԴ Դաշնային ժողովի պաշտպանության և անվտանգության Դաշնային խորհրդի կոմիտեի պատվիրակության` Հայաստան կատարած այցի ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 22-ին հանդիպումներ են կայացել ՀՀ պաշտպանության նախարարությունում:

ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանն ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտի իրավական ապահովման խնդիրներ, ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102 ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման պայմաններին ու ռազմակայանի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին վերաբերվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում