2022թ-ին Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում էական տեղաշարժեր կան. ԱՏՁՄ

2022թ-ին Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում էական տեղաշարժեր կան. ԱՏՁՄ

2022թ-ին Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում էական տեղաշարժեր կան։

Այս մասին հայտարարեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» (ԱՏՁՄ) ՀԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը լրագրողների համար հրավիրված ասուլիսում, որի ընթացքում ամփոփվեցին ասոցիացիայի 2022թ-ի գործունեության արդյունքները։

Միությունը փորձել է ամեն կերպ աջակցել գործող նախագծերին և նոր հնարավորություններին։

«Ռազմարդյունաբերությունը հատկապես պատերազմից հետո բնականաբար եղել է ԱՏՁՄ-ի հիմնական ռազմավարական ուղղություններից մեկը։ Այն մտնում է անցած տարի մեր կողմից իրականացված Հայաստանի անվտանգության համակարգի ընդհանուր կոնցեպտի մեջ․ մեր նպատակն է եղել հնարավորինս համակարգային դարձնել ռազմարդյունաբերության ոլորտում մեր գործունեությունը, կազմակերպել ենք մի շարք քննարկումներ, այդ թվում՝ արտագնա նիստի տեսքով ռազմարդյունաբերական բոլոր ձեռնարկությունների մասնակցությամբ, նախորոշելով այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն։

Սա այն թեման է, որ շատ բարձրաձայնելու չէ և մենք էլ շատ չենք խոսել այդ մասին, բայց ուզում եմ որ դուք և մեր հասարակությունն էլ իմանա, որ ռազմարդյունաբերությունն ու առհասարակ երկաթի տեխնոլոգիաները համարվում են մեզ համար առաջնային զարգացման ոլորտներ և ասոցիացիան հատուկ ուշադրություն է դարձնում  նման գործունեություն ծավալող ընկերություններին։

Այս առումով շատ կարևոր է նաև լոբբինգն ու կառավարության հետ աշխատանքը։ Կարող եմ վստահ ասել, որ 2022թ-ին այս ոլորտում կան էական տեղաշարժեր»,-նշեց Հայկ Չոբանյանը 

Հետևեք մեզ նաև Telegram-ում