ԱՄՆ-Ռուսաստան մրցակցություն Հարավային Կովկասում․ միջազգային ամփոփ լրահոս
Նմանատիպ
Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։
Ուկրաինա-Բելառուս հարաբերություններ
Ուկրաինան Բելառուսին առաջարկել է չհարձակման պակտ կնքել։ Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ես չգիտեմ, թե ինչու են ուկրաինացիները դա անում: Մի կողմից նրանք մեզ խնդրում են, որ ոչ մի դեպքում չկռվենք Ուկրաինայի դեմ, որպեսզի մեր զորքերն այնտեղ չտեղաշարժվեն: Նրանք առաջարկում են ստորագրել չհարձակման պայմանագիր: Մյուս կողմից նրանք պատրաստում են այդ դղրդացող շաղախը և զինում են նրանց»,- ասել է Լուկաշենկոն՝ երկրում սոցիալ-քաղաքական իրավիճակին և հանցավորության վիճակին նվիրված հանդիպմանը։
Բելառուսի նախագահը նաև խոսել է Լեհաստանից և Լիտվայից՝ նշելով, որ վերջիններս «լրիվ ապուշացել են»։
ԱՄՆ-Ռուսաստան մրցակցություն մեր տարածաշրջանում
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ալիևին ուղղված Լաչինի միջանցքն անհապահ բացելու պահանջին։
«Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ի ընդլայնում
Ֆինլանդիան և Շվեդիան փորձում են նոր հանդիպում կազմակերպել Թուրքիայի ներկայացուցիչների հետ ՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներն ու խնդիրները։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն։
Միևնույն ժամանակ Հաավիստոն հայտարարել է, որ հնարավոր է Թուրքիայի հետ բանակցություններում որոշակի դադար է անհրաժեշտ։ Ֆինլանդիայի արտգործնախարարի այս կարծիքը պայմանավորված է թուրք-շվեդական հարաբերություններում վերջին շրջանում առաջացած նոր լարվածությամբ։ Հիշեցնենք, օրերս Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները Ղուրան են այրել։
«Ստոկհոլմում Սուրբ Ղուրանի այրումը ատելության և մարդասիրության ակնհայտ հանցագործություն է: Մենք խստորեն դատապարտում ենք դա։ Այս գործողության թույլտվությունը, չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, հանցավոր ատելության և իսլամաֆոբիայի խրախուսում է: Սուրբ արժեքների դեմ ոտնձգությունը ոչ թե ազատություն է, այլ ժամանակակից բարբարոսություն»,- գրել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Թուրքիայի իշխանությունները նաև չեղարկել են Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա, որը նախատեսված էր հունվարի 27-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում