ԱՏՁՄ-ն Հայաստանի պաշտպանության և անվտանգության նոր համակարգ է առաջարկում

ԱՏՁՄ-ն Հայաստանի պաշտպանության և անվտանգության նոր համակարգ է առաջարկում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել և զարգացնում է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ծրագիր: 

Նախաձեռնության գործընթացն ԱՏՁՄ-ն սկսել է 2021 թվականի վերջին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն հետ միասին:

«Անցյալ տարի մենք կարողացանք մի քանի կարևոր խնդիր լուծել: Առաջինը ծրագրի ձևակերպումն էր: Մեր հիմնական խնդիրներից մեկը Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը պետական ծրագիր դարձնելն է: 2023-ին շարունակելու ենք այս աշխատանքները՝ նպատակով, որ պետության կողմից այն կընդունվի որպես հատուկ ծրագիր: Այն մեզ հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել Հայաստանի տոկունության համակարգը: Խոսքը միայն ռազմական ուղղության մասին չէ, այլև՝ մասնագիտական ռեզերվի ստեղծման մասին է, որը մեծ նշանակություն ունի նաև հիբրիդային պատերազմների շրջանակում»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:

Չոբանյանը նաև առանձնացրել է միության ռազմավարության 5 ուղությունները.

1. Հայաստանի դիրքավորումը որպես առաջատար, բարձր տեխնոլոգիական երկիր
2. Գիտության և հետազոտության զարգացում
3. Էլեկտրոնային կառավարում
4. Ռազմաարդյունաբերություն
5. Կրթության և աշխատուժի զարգացում

Աշխարհում՝ Հայաստանի տենխնոլոգիական երկրի դիրքավորման տեսանկյունից, ըստ Չոբանյանի, 2022-ին ԱՏՁՄ-ն լայնածավալ աշխատանք է իրականացրել: Վերջինս նշել է, որ տեխնոոլորտի միջազգային բրենդինգի տեսանկյունից վերջին աշխատանքներն իրականացվել են 2017 թվականին:

«Այժմ մենք կարիք ունենք նոր բրենդինգի և աշխարհին նորովի ներկայանալու խնդիր ունենք»,- ընդգծել է Չոբանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում