Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը հրաժարական է ներկայացրել

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը հրաժարական է ներկայացրել

Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նա հրապարակել է վարչապետին ուղղված դիմումը, որտեղ նշված է, որ հրաժարականի պատճառը «բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍ ներկայիս վարվող քաղաքականությունն է»:



Կարեն Քեռյանն նաև հայտնել է, որ «հրաժարականին վերաբերող մանրամասները հաջորդիվ կներկայացնի»:

Նա ԲՈԿ-ի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2021թ. մարտին:

Կարեն Քեռյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր է, դասախոսում է Երևանի պետական եւ Հայաստանի ամերիկյան համալսարաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում