Խերսոնում ռուսները թուրքական նավ են խոցել

Խերսոնում ռուսները թուրքական նավ են խոցել

Խերսոնում ռուսները թուրքական նավ են խոցել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ռուսական ուժերը խոցել են Ուկրաինայի Խերսոն նավահանգստում գտնվող թուրքական Tuzla անվամբ նավը:

Նշվում է, որ նավը Խերսոն նավահանգստում է գտնվում շուրջ մեկ տարի՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները սկսելուց ի վեր:

Նավի խոցման հետևանքով տուժածներ չկան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում