Սոլարան եռապատկել է իր կողմից վճարվող հարկերի ծավալը
Նմանատիպ
Արևային կայանների տեղադրմամբ զբաղվող «Սոլարա» ընկերությունն ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Արևային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերությունների շարքում «Սոլարա»-ն առաջատար դիրքերում է:
Ի տարբերություն 2021 թվականի նույն ժամանակաշրջանի, երբ պետության հանդեպ ընկերության պարտավորությունը կազմել է ավելի քան 215 մլն․ դրամ՝ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ընկերությունը պետբյուջե է վճարել ավելի քան 650 մլն․ դրամ հարկ և մաքսատուրք։
Արդյունքում, 2022 թվականին «Սոլարա»-ն եռապատկել է պետությանը վճարած հարկային և մաքսային պարտավորությունները:
Արևային կայաններ տեղադրող ընկերության հարկային պարտավորություններն առաջանում են ինչպես արևային կայանների ու ջրատաքացուցիչների վաճառքից, այնպես էլ էկոարտադրանքի ու էկոծառայությունների տրամադրման արդյունքում:
«Սոլարա» ընկերությունը 2021 թվականի համեմատ ավելացրել է նաև աշխատակիցների թիվը. նրանց թիվը 2021 թվականի համեմատ ավելացել է շուրջ 50%-ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում