17.1 C
Yerevan

400 միլիոնի լրացուցիչ օգնություն Ուկրաինային․ Միջազգային ամփոփ լրահոս

Նմանատիպ

Մեծ Բրիտանիան միջուկային էսկալացիայի վտանգ չի տեսնում

Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային ուրան պարունակող արկերի մատակարարումը չի...

Դրամի փոխարժքն ու թանկարժեք մետաղների գները․ ՀՀ Կենտրոնական բանկ

Մարտի 22-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն...

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Ինտենսիվ հրթիռակոծություն Ուկրաինայում 

Moscow says it has destroyed 3,687 Ukrainian military infrastructure facilities

Հինգշաբթի գիշերը և առավոտյան Ուկրաինայի տարածքը կրկին ենթարկվել է ռուսական զանգվածային հրթիռային հարձակման։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ զոհվել է 11 խաղաղ բնակիչ, ևս 11-ը վիրավորվել է։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին հայտնել է, որ Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 55 հրթիռ, որոնցից 47-ը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։

Դնեպրոպետրովսկի և Օդեսայի մարզերում տուժել են էներգետիկ ենթակառուցվածքները։ Կիևի քաղաքացիական ենթակառուցվածքը, որի վրա արձակվել է 20 հրթիռ, գործում է նորմալ (ինչը չի բացառում պլանային անջատումները, որոնցով Ուկրաինան ապրում է աշնան վերջից)։

Պենտագոնը հաստատել է Ուկրաինային տրվող հերթական օգնության ծավալը

Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի ընդհանուր ծավալը կկազմի 400 միլիոն դոլար։ Ըստ ցուցակի՝ այն կներառի 31 Աբրամս տանկ՝ 120 մմ փամփուշտներով և այլ զինամթերքով, ութ մարտավարական տրանսպորտային միջոց վերականգնման և տարհանման համար, ինչպես նաև ուսուցման, պահպանման և սպասարկման ֆինանսավորում:

Նշվում է, որ Կիևին ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալը Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր հասել է 27,8 միլիարդ դոլարի, իսկ 2014 թվականից՝ 29,9 միլիարդ դոլարի։

Սպիտակ տունը նշել է, թե չի սպառնում Ռուսաստանին և սպառնալիք չի ակնկալում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու վերաբերյալ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևին օգնության հաջորդ փաթեթի հայտարարության ժամանակ նշել է, որ Ուկրաինային օգնելու Արևմուտքի գործողությունները վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար։

«Այսօրվա հայտարարությունը հիմնված է ԱՄՆ գլխավորությամբ՝ աշխարհի տարբեր երկրների պատրաստակամության վրա՝  օգնելու Ուկրաինային պաշտպանել իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դա Ռուսաստանի վրա հարձակման սպառնալիք չէ»,- ասել է Բայդենը:

Carter ousts Kirby as top DOD spokesman - POLITICO

Իր հերթին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, թե ԱՄՆ-ը սպառնալիք չի տեսնում Ռուսաստանից կողմից։

«Մենք բացարձակապես ոչ մի նշան չենք տեսնում, որ պարոն Պուտինը ծրագրում է հարվածներ հասցնել ՆԱՏՕ-ի տարածքին», – ասել է Քիրբին լրագրողներին:

Զելենսկին ասել է, որ Պուտինն իր համար դարձել է «ոչ ոք». Կրեմլից պատասխանել են

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հետաքրքրված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով։

«Դա (բանակցությունները) ինձ հետաքրքիր չէ: Հետաքրքիր չէ հանդիպել նրա հետ, խոսել: Ես իսկապես չեմ հասկանում, թե ով է որոշումներ կայացնում Ռուսաստանում»,- ասել է Զելենսկին

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Պուտինն իր համար դարձել է «ոչ ոք»։

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է այս հայտարարությանը՝ ասելով․

«Մենք գիտենք, թե ինչ խոստումներով է պարոն Զելենսկին ընտրվել նախագահ… Նա չլուծեց Դոնբասի խնդիրը, չկատարեց Մինսկի պայմանավորվածությունները, չէր էլ պատրաստվում կատարել դրանք։ Նա պատրաստվում էր պատերազմի։ Նա ինքը վաղուց դադարել է լինել նախագահ Պուտինի հավանական ընդդիմախոսը»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

ԱՄՆ-ի ֆիննախը ռուսական «Վագներ» զինված խմբին ընդգրկել է միջազգային հանցավոր խմբավորումների ցանկում 

May be an image of 9 people

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ռուսական «Վագներ» մասնավոր զինված խմբին պաշտոնապես ներառել է միջազգային հանցավոր խմբավորումների ցուցակում և կարգադրել սառեցնել նրա բոլոր ամերիկյան ակտիվները։

ԱՄՆ կառավարությունը նաև նշել է մի քանի մարդկանց և կառույցների, որոնք ենթակա են պատժամիջոցների՝ «Վագների» հետ իրենց կապերի համար:

Ամերիկյան իշխանությունները մեղադրում են այս կառույցին ոչ միայն Ուկրաինա ռուսական ներխուժմանը մասնակցելու, այլև աշխարհի այլ երկրներում հանցագործություններ կատարելու մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի պատերազմում Ռուսաստանի դեմ 

Ֆրանսիայի արտաքին գերատեչության պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդր, արխիվ

Ուկրաինայի Զինված ուժերին օրինական ինքնապաշտպանության շրջանակներում զենք մատակարարելու Ֆրանսիայի որոշումը չի նշանակում, որ այդ երկիրը պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել  Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անն-Կլեր Լեժանդրը։

«Մենք, ինչպես և մեր գործընկերները, պատերազմի մեջ չենք Ռուսաստանի հետ: Ռազմական տեխնիկայի մատակարարումը հակամարտությանը մասնակցություն չէ»,- ասել է նա ճեպազրույցում։

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելին 

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Հայկական կողմը կարևորել է միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացումը՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը կանխարգելելու համար։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մեծ Բրիտանիան միջուկային էսկալացիայի վտանգ չի տեսնում

Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային ուրան պարունակող արկերի մատակարարումը չի...

Դրամի փոխարժքն ու թանկարժեք մետաղների գները․ ՀՀ Կենտրոնական բանկ

Մարտի 22-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն...

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...