Ինչպես է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
Հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխայի հետ: Նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները։
Այս մասին հայտարարել է Թեհրանի ոստիկանության պետ Ռահիմին՝ մեկնաբանելով այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաքում տեղակայված Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը։
Ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է:
Նշվում է, որ հարձակում գործած անձն ուրբաթ առավոտյան զենքով ներխուժել է Ադրբեջանի դեսպանատուն, այն բանից հետո, երբ դեսպանատան աշխատակիցներից մեկը մուտք է գործել շենք։
«Այս անձն այսօր առավոտյան հրազենով մտել է Ադրբեջանի դեսպանատուն, նրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Ոստիկանության արագ գործողությունների արդյունքում հարձակվողն անմիջապես ձերբակալվել է. սկսվել է հետաքննություն», – ոստիկանապետի խոսքը փոխանցում է իրանական լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում