13.1 C
Yerevan

Ինչպես է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...

Հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխայի հետ: Նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները։

Այս մասին հայտարարել է Թեհրանի ոստիկանության պետ Ռահիմին՝ մեկնաբանելով այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաքում տեղակայված Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը։

Ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է:

Նշվում է, որ հարձակում գործած անձն ուրբաթ առավոտյան զենքով ներխուժել է Ադրբեջանի դեսպանատուն, այն բանից հետո, երբ դեսպանատան աշխատակիցներից մեկը մուտք է գործել շենք։

«Այս անձն այսօր առավոտյան հրազենով մտել է Ադրբեջանի դեսպանատուն, նրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Ոստիկանության արագ գործողությունների արդյունքում հարձակվողն անմիջապես ձերբակալվել է. սկսվել է հետաքննություն», – ոստիկանապետի խոսքը փոխանցում է  իրանական լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը:

spot_imgspot_img