Հրազդանի դպրոցում 12 երեխա տեղափոպվել է հիվանդանոց․ԱՆ
27/01/2023 13:56
Նմանատիպ
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկն անհայտ գազ է օգտագործել, ինչի հետևանքով ինքնազգացողության վատացմամբ, շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ տուժածներից 4-ը արդեն տուն են գնացել, իսկ բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։
Այլ տեղեկություններ կատարվածի առնչությամբ դեռևս չեն հաղորդվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում