Meta-ն ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում
27/01/2023 22:14
Նմանատիպ
Մարկ Ցուկերբերգին պատկանող Meta Platforms-ն (Facebook, Instagram, WhatsApp, Oculus, Novi Financial, Inc.) ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների, Meta Platforms-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 803-րդ հորիզոնականը՝ վճարած ավելի քան 330 միլիոն ՀՀ դրամ հարկով։
Դեռ նախորդ տարի Հայաստանի Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում որոշում էր կայացվել, որ սոցիալական ցանցերում և այլ էլեկտրոնային հարթակներում տեղադրված յուրաքնաչյուր գովազդ այսուհետ հարկման ենթակա կդառնա։
Meta-ն (META PLATFORMS IRELAND LIMITED) աշխարհի ամենաթանկ ընկերություններից է, համարվում է ամերիկյան ՏՏ ոլորտի հսկաներից մեկը՝
Alphabet-ի (Google), Amazon-ի, Apple-ի և Microsoft-ի հետ միասին: