«Վեցնյակի» և Իրանի բանակցությունների երկրորդ օրը
24/05/2012 11:58
Նմանատիպ
Երեկ, մայիսի 23-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեկնարկել են բանակցությունները միջնորդ «Վեցնյակի» և Իրանի միջև երկրի միջուկային ծրագրի շուրջ: Բանակցությունները շարունակվում են նաև այսօր:
Խումբը բաղկացած է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներից`Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ. վեցերորդ երկիրը Գերմանիան է:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջեյլիլին հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Բանակցային սեղանին դրվել է Իրանին շահագրգռող մի առաջարկ, որը վերաբերվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հավանական կրճատմանը:
Ինչպես տեղեկացնում է իրանական presstv.ir լրատվական կյանքը` հղում կատարելով իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրներին, իրանական խումբը առանձին երկխոսություն է ունեցել նաև չինական պատվիրակության հետ:
Բանակցությունների հիմնական մասը նախատեսված է անցկացնել այսօր:
«Վեցնյակը» և Իրանը ապրիլի կեսերին հանդիպում են ունեցել Ստամբուլում: Կողմերը նախկինում հանդիպումներ են ունեցել 2010 թվականի դեկտեմբերին Ժնևում և 2011-ի հունվարին Ստամբուլում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում