Արցախում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալգնդապետ Յուրի Խաչատուրովի հետ, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում