Ինչպես է Ղազախստանից ներմուծումն օգնում ռուսաստանցիներին չնկատել պատերազմը․ BBC
Նմանատիպ
Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելուց հետո Ռուսաստանի դեմ աննախադեպ տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ կիրառվեցին։ Բայց ռուսաստանի բնակչության մեծամասնությունը դեռևս չի զգում դրանց ազդեցությունը։
Դա հնարավոր է դարձել զուգահեռ ներմուծման, իսկ երբեմն էլ ուղղակի մաքսանենգ ճանապարհով հարևան երկրներից տարբեր ապրանքների ներմուծման միջոցով։
BBC-ի ռուսական ծառայությունը ուսումնասիրել է աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանի՝ ռուս-ղազախական սահմանի վրա տեղի ունեցող ապրանքաշրջանառությունը և պարզել, թե ինչպես է Ռուսաստանը հաղթահարում համաշխարհային բրենդների ներմուծման արգելքը։
«2022-ի մարտի վերջին, արտասահմանյան ընկերությունների դեմարշի ֆոնին, Ռուսաստանի կառավարությունը թույլատրեց «մտավոր գործունեության արդյունքներ պարունակող» ապրանքների «զուգահեռ ներմուծում», այսինքն՝ առանց հեղինակային իրավունքի սեփականատիրոջ թույլտվության ներմուծումը։ Հատկանշական է, որ այն արգելվել էր 2002թ-ին, և ուղիղ 20 տարի անց արգելքը հանվեց ՌԴ իշխանությունների կողմից։
Կազմվեց պաշտոնական ցուցակ, որով սահմանվեց, թե ինչ կարելի է ներմուծել «զուգահեռ ներկրմամբ»՝ iPhone-ներ, Dyson վարսահարդարիչներ, մեքենաներ, բնական մորթիներ, ալկոհոլ և տասնյակ այլ կատեգորիաներ։ Այս ցուցակն այնքան ընդգրկուն է, որ ներառում է Ռուսաստան ներմուծվող ապրանքների շուրջ 30 տոկոսը»,-գրում է պարբերականը։
Ըստ BBC-ի՝ «Զուգահեռ» սխեմաների համաձայն՝ 2022թ-ի ոչ ամբողջական տարում 20 միլիարդ դոլարի ապրանք է ներմուծվել Ռուսաստան, ինչը կազմում է անցյալ տարվա ռուսական ամբողջ ներմուծումների ծավալի մոտ 6%-ը։
Ռուսաստանի իշխանությունները անընդհատ շեշտում են, որ զուգահեռ ներմուծումը մաքսանենգություն չէ։ Ֆորմալ առումով դա ճիշտ է, և շատ ձեռներեցներ իսկապես օրինական առևտուր են անում՝ պահպանելով բոլոր մաքսային ընթացակարգերը․ իսկ Ղազախստանից Ռուսաստան ներմուծելիս այս ընթացակարգերը սովորականից քիչ են. երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ են։
Սա նշանակում է, որ մաքսատուրքը պետք է վճարվի միայն մեկ անգամ, երբ ապրանքը «արտաքին աշխարհից» մտնում է միության ցանկացած պետություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում