Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Բնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները: