Amnesty International-ի ամենամյա զեկույցը. Անդրադարձ կա նաև Հայաստանին
24/05/2012 13:59
Նմանատիպ
Amnesty International միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը տարբեր երկրներում մարդու իրավունքերի խախտումների վերաբերյալ: Զեկույցում խոսվել է նաև Հայաստանում տիրող իրավիճակի մասին:
Մասնավորապես նշվում է, որ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ արգելքը հանվել է, իսկ միտինգների և հանրահավաքների մասին օրենքը բարեփոխվել է:
Այդուամենայնիվ, ինչպես կարծում են Amnesty International-ի փորձագետները, մտահոգիչ են խաղաղ հավաքների ժամանակ ուժի գործնական կիրառման դեպքերը, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքերում տիրող դաժան վերաբերմունքն ու կտտանքներրը ժամանակավոր ազատազրկվածների նկատմամբ:
Բացի այդ, Amnesty International-ի իրավապաշտպանները Հայաստանում հայտնաբերվել են «խղճի դատապարտյալներ»: Դեկտեմբերին Հայաստանում 60 մարդ է գտնվել ազատազրկման մեջ, որոնք այս կամ այն համոզմունքից ելնելով, գիտակցաբար հրաժարվել են բանակային ծառայությունից, իսկ այլընտրանքային ծառայությունը դեռ գտնվում է ռազմական վերահսկողության տակ:
Հարևան Ադրբեջանում 2011 թվականին տեղի ունեցած բոլոր հակապետական միտինգները հայտարարվել են անօրինական, իսկ ընդդիմադիրների բողոքների ցույցերը ճնշվել են ուժի կիրառմամբ:
Զեկույցում նշվել է, որ մարդու իրավունքները նվազագույնս խախտվում են Բալթյան երկրներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում