Facebook-ը չի հավատում Գագիկ Ծառուկյանին
Նմանատիպ
Այսօր Facebook սոցիալական ցանցում քննարկումների գլխավոր թեման «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարածած հայտարարությունն է, որտեղ նշվում է, որ իր ղեկավարած կուսակցությունը հրաժարվում է իշխանական կոալիցիա կազմելու հեռանկարներից:
Օգտատերերից մեկը՝ Արեգ Գևորգյանը, ենթադրում է, որ շուտով իշխանական լրատվամիջոցները հանրությանը կներկայացնեն քարոզչական նոր լեգենդը, համաձայն որի «Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին գործուղեց ընդդիմադիր դաշտ, որ շարունակի ՀԱԿ-ին կառավարելի պահելու հաջողությամբ մեկնարկած իր գործունեությունը և այդպիսով չեզոքացնելու Սերժ Սարգսյանին 2013-ին ընդդիմության կողմից մարտահրավեր նետելու հնարավրությունը»:
Սոցիալական ցանցի մեկ այլ օգտատեր՝ Համլետ Աբրահամյանը, վստահ է, որ «Հայաստանում փորձում են երկկուսակցական կառավարման համակարգ ներդնել՝ մեծաթիվ անդամներ պարունակող ԲՀԿ-ն դարձնելով պսևդոընդդիմադիր կառավարող ՀՀԿ-ին:
«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 10-րդ տեղում գտնվող Արման Մուշեղյանը նշում է, որ եթե ԲՀԿ-ն միանար կոալիցիային, ապա նրա «ընդիմադիր ձայները կանցնեին ռեալ ընդիմությանը, իսկ այսպես նրանք կպահպանեն իրենց ձայները և չեն թողնի, որ ընդիմությունը թափ հավաքի մինչև նախագահական ընտրություններ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում