Ինքնաբացարկի դիմումները ԿԸՀ պետք է ներկայացվեն մինչև մայիսի 25-ը

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններում համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները մասնակցած կուսակցությունները և դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև մայիսի 25-ը, ժամը 18:00-ն:
ԿԸՀ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում