ԿԸՀ-ում ինքնաբացարկի դիմումները շատանում են. 67-ը՝ ՀՀԿ-ից և 28-ը՝ ԲՀԿ-ից
Նմանատիպ
Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 67 անդամներ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Այդ մասին «Արմենպրես»-ին հաղորդել են ԿԸՀ-ից: Իսկ ԲՀԿ-ից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 28 հոգի, տեղեկացնում է «Panorama.am»-ը:
Նշվում է, որ ինքնաբացարկ ներկայացնողների թվում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ ստացել էր ինքնաբացարկի դիմումներ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանից, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանից եւ «Ժառանգություն» կուսակցությունից Լարիսա Ալավերդյանից:
Համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում յուրաքանչյուր հաջորդ թեկնածուին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում