Ռոբոտ քանդակագործը մրցում է Միքելանջելոյի հետ
Նմանատիպ
Քանդակի ստեղծումը բարդ գործընթաց է, որը վարպետից պահանջում է ոչ միայն աշխատասիրություն, այլև տաղանդ։ Իտալացի Robotor ստարտափը նախագծել է ռոբոտ, որն ունակ է Կարարայի մարմարից արվեստի գործեր ստեղծել, որոնք գեղարվեստական արժեքով և գեղեցկությամբ չեն զիջում Միքելանջելոյի աշխատանքներին:
Ֆիլիպո Տինկոլինիի և Ջիակոմո Մասսարիի ստեղծած ռոբոտը կարողանում է քանդակել ամենաիրական արվեստի գործեր՝ նույնությամբ վերարտադրելով վերածննդի դարաշրջանի աշխատանքները։
«Մեր ընկերությունը մշակել է լուծում, որը հիմնված է արվեստի, ավանդույթների և տեխնոլոգիայի հետազոտությունների վրա: Տեխնոլոգիան կարող է վերարտադրել պատմության որոշ մեծագույն քանդակագործների աշխատանքները: Ռոբոտը կարողանում է աշխատել նույնիսկ մարմարի չափազանց բարդ կտորների հետ, մենք ներկայացնում ենք լուծում, որը ժամանակին համարվում էր անհնարին»,- նշում են ստեղծողները:
Ընկերությունը մարմարի մշակման համար ռոբոտային համակարգերի նախագծման տարիների փորձ ունի: Հիմնադիրները վստահ են, որ ռոբոտը մեծ հեռանկար ունի և, որոշ դեպքերում, կարող է փոխարինել մարդ-քանդակագործին։ Չնայած, նաև շեշտում են, որ ռոբոտը կարող է միայն բարելավել, հեշտացնել և արագացնել իրական գլուխգործոցների ստեղծման գործընթացը, բայց ստեղծագործել կարող է միայն մարդը։
Մոտ 4 մետր բարձրությամբ ռոբոտը կարողանում է կոտրել մարմարի ամենափոքր բեկորները նույնիսկ ամենաբարդ պայմաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում