Երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի

Երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի

Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երկրաշարժի հետևանքով կա երեք զոհ:

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ նախնական գնահատականներով, երկրաշարժը վնասել է 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվելով  շինությունների 20-50 տոկոսը:

Հունվարի 28-ի երեկոյան Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 175 հազար մարդ: Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում