Մանրամասներ՝ Իրանում ռազմական օբյեկտի վրա հարձակման մասին
Նմանատիպ
Իրանական IRNA գործակալությունը հայտարարել է Սպահանում պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտի վրա հարձակման ժամանակ տեղական հակաօդային պաշտպանության համակարգերի հաջող աշխատանքի մասին։
Ըստ IRNA-ի, անցած գիշեր երեք անօդաչու թռչող սարքեր ուղղվել են իրանական ռազմական օբյեկտներից մեկի վրա, սակայն հաջող պաշտպանության արդյունքում վերջիններս կործանվել են, իսկ իրանական կողմում զոհեր չկան:
Միաժամանակ, աղբյուրը, ով խոսել է անանունության պայմանով, հայտնել է, որ այս հարձակման ժամանակ օգտագործվել են ռումբերով հագեցած երեք առաջադեմ ԱԹՍ-ներ։
«Ռազմական օբյեկտի հերթապահներն ու անվտանգության ուժերը, նկատելով ԱԹՍ-ները, անմիջապես սկսել են դիմադրությունն ու ոչնչացրել ԱԹՍ-ներից մեկը։ ԱԹՍ-ներից մյուսը կորցրել է GPS կապը, ինչի հետևանքով էլ բախվել է ռազմական օբյեկտի տանիքին»,- IRNA-ին նշել է իր աղբյուրը։
Նշվում է նաև, որ ռազմական օբյեկտը չի կրել որևէ էական վնաս։
Միաժամանակ, 3-րդ ԱԹՍ-ի «ճակատագրի» մասին IRNA գործակալությունը տվյալներ չի հաղորդում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում